Ռուսաստանի արտգործնախարարությունը Գյումրու ողբերգության կապակցությամբ հայտարարել է. «Հայ ժողովրդի հետ միասին ցնցված ենք Գյումրի քաղաքի բնակիչների խաղաղ ընտանիքի դեմ սարսափելի հանցագործությամբ։ Մեր անկեղծ ցավակցություններն ենք հայտնում զոհվածների հարազատներին և մտերիմներին։ Շուտափույթ ապաքինում ենք մաղթում ծանր վիրավոր մանկանը»:
«ՌԴ իրավասու մարմինները Հայաստանի իշխանություններին ցուցաբերում են ամբողջ անհրաժեշտ աջակցությունը, որպեսզի այդ ողբերգությունում մեղավորները ենթարկվեն խստագույն պատասխանատվության»,- վստահեցնում է Ռուսաստանի արտգործնախարարությունը։